|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոլումբիացի երգչուհի Շակիրային ընդգրկել է իր (ԱՄՆ իսպանալեզու բնակչության կրթության բարելավման հարցերով) խորհրդականների խմբում. տեղեկացնում է Новости գործակալությունը:
Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 34-ամյա երգչուհին հայտնի է ոչ միայն իր երաժշտական հաջողություններով, այլեւ բարեգործական եւ մարդասիրական գործունեությամբ:
1997 թվականին երգչուհին հիմնել է Fundacion Pies Descalzos («Բոկոտն հիմնադրամ») կազմակերպությունը, որի նպատակը Լատինական Ամերիկայի, հատկապես` Կոլումբիայի չքավոր ընտանիքներին օգնելն է:
Շակիրան նաեւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է, իսկ 2010 թվականին երգչուհին արժանացել է մեդալի այն բանի համար, որ երկար տարիներ համագործակցել է Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ` օգնելով լատինաամերիկյան աղքատ ընտանիքների երեխաներին: