|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՄԱԿ-ի կողմից կազմակերպված կոնֆերանսի ժամանակ աշխարհահռչակ երգչուհի Շակիրան պատասխանել է լրագրողի՝ Թուրքիայի ափերին հայտնաբերված 4-ամյա սիրիացի փախստականի մասին հարցին:
Նշելով, որ Սիրիայի ճգնաժամը, անկասկած, մարդկային մերօրյա ամենամեծ ճգնաժամներից մեկն է, երգչուհին ասել է. «Այդ փոքրիկ տղայի լուսանկարը, ով հայտնաբերվեց ծովի ափին, ողբերգական էր: Մենք դա չպետք է անտեսենք և մոռանանք: Երեխաները չպետք է վճարեն պատերազմի գինը: Մենք բոլորս այսօր պարտականություն ունենք և չենք կարող խուսափել դրանից՝ ո\'չ երկրների ղեկավարները, ո\'չ էլ մենք՝ որպես քաղաքացի: Մենք պետք է համախմբվենք և պետք է ելք գտնենք այդ մարդկային ճգնաժամից»:
Ի դեպ, Շակիրան, ով ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է, սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի գագաթաժողովի բացման արարողության ժամանակ կկատարի Ջոն Լենոնի Imagine երգը: