|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին փետրվարի 20-ին կայցելի Իրան՝ երկրի իշխանությունների հետ քննարկելու միջուկային ծրագրի շուրջ համագործակցությունը: Այս մասին Twitter-ում հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին:
«ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը շաբաթ օրը մեկնում է Թեհրան՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հետ տեխնիկական քննարկումներ անցկացնելուհամագործակցությունը, նոր համաձայնագրերի և իրավիճակի զարգացումների ֆոնին, շարունակելու ուղիների վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ:
Դիվանագետը հավելել է, որ նոր օրենսդրությունը, որը նախատեսում է ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքի սահմանափակում, կիրագործվի փետրվարի 23-ից: