կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-04 22:09
Առանց Կատեգորիա

Մրցանակ` ով կապացուցի, որ Վաշինգտոնը ճնշում է Թուրքիայի վրա

Մրցանակ` ով կապացուցի, որ Վաշինգտոնը ճնշում է Թուրքիայի վրա

«Երկիրմեդիա» հեռուստաընկերության քաղաքական վերլուծական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

 

«Հայաստանի իշխանությունը պարբերաբար կրկնում է, թե գնդակը Թուրքիայի դաշտում է ու հղում է անում Քլինթոնի խոսքին։ Հիմա Քերրին է։ Վաշինգտոնում մոռացել են ոչ միայն ֆուտբոլային դիվանագիտությունը, այլեւ՝ ակնարկում են, որ Թուրքիան եւ, Ռուսաստանի, Իրանի պես կարող է դեր խաղալ Ղարաբաղյան խնդրում։

 

Հիմա հարց։ Արժե՞ր ֆուտբոլային դիվանագիտության դաշտ դուրս գալ անդարպասապահ, մարզիչ, հարձակվող, անգամ թարգմանիչ, երբ հայ՛թուրքական արձանագրությունները առջին տարբերակում սխալներով թարգմանեցին Երեւանում։ Հիմա կոչ բոլոր տեխնոլոգներին նրանց սպասարկողներին։ Վաղվանից բոլոր մամուլի ակումբները լցրեք Ձեր վերլուծաբաններով, ու թող վերծանեն Քերրիի խոսքերը։

 

Մրցանակ եմ խոստանում նրան, ով կապացուցի, որ Վաշինգտոնը ճնշում է Թուրքիայի վրա։ Միայն աչքներս չխոթեք, թե Քերրին նաեւ Իրանի անունն է տվել։ Սպասելու եմ, որ «Երկիր մեդիա-յի՚ լրատվական ահազանգեն տարբեր մամուլի ակումբներից ու գրասենյակներից ու ասեն՝ ասուլիս ունենք հայ-թուրքական հարաբերություններն ու ԱՄՆ դիրքորոշումը թեմայով։

Հյուրը քաղաքագետ..................է։ Անունները Դուք կարող եք ավելացնել։ Բոլորին հիշում եք։ Եթե չէ՝ բացեք 2009-2011 թվականների ցանկերը։ Որոշները մոռացվել են»։