Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հասարակության մի փոքր շերտ ընդունելու է նոր իշխանության այն ակնարկները, թե Արցախի հարցը խանգարելու է հեղափոխությանը: Այս մասին հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը:
Այս համատեքստում նա անդրադարձավ Սասուն Միքայելյանի հայտարարությանը՝ հորդորելով. «Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքներն ինչպե՞ս զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը, և ո՞ւմ էր ուզում գնդակահարել Վազգեն Սարգսյանը, և ովքե՞ր համոզեցին, որ նա դա չանի: Ես չեմ պատմելու: Այստեղ կա նաև երկրորդ հարցը՝ ի՞նչ ստորաբաժանումներ էին, որ վերադարձրեցին այդ դիրքերը: Գործողությունն իրականացնում էր Ասկերանի գունդը, որին կցված էին այլ ստորաբաժանումներ, այդ գնդի հրամանատարը Վիտալի Բալասանյանն էր, իսկ գնդի գումարտակներից մեկի հրամանատարը` Արշավիր Ղարամյանը: Եվ վարչապետը, երբ սկսել էր իր հարձակումը Ղարաբաղի հերոսների վրա, նաև այս երկու գեներալներին նկատի ուներ»:
Շահնազարյանը «աբսուրդ» որակեց այն հայտարարությունները, որ քարոզարշավի ընթացքում Արցախի հարցը չպետք է շոշափել: Նա ասաց, որ իրեն նույնիսկ գնդակով չեն կարող կանգնեցնել, եթե խոսքը վերաբերում է Արցախի և Հայաստանի անվտանգությանը, և որ իր ամեն ասածի համար պատասխանատու է: «Եթե վարչապետը համարում է, որ իմ ասած որևէ բառ իրականությանը չի համապատասխանում, ես նրան այսօր հրավիրում եմ բաց բանավեճի։ Նա ժամանակ ունի մինչև այսօր` ժամը 18:30-ն, Հանրայինի եթերում՝ իրենց դաշտում։ Եթե նա այսօր չեկավ եթերի և սկսեց խոսել իր ոճով, դա բացարձակ սուտ է լինելու։ Եթե նա չեկավ, դրանով իսկ կապացուցի, որ այն, ինչ այսօր հնչեց իմ կողմից, բացարձակ ճշմարտություն է»,- հայտարարեց Շահնազարյանը։