|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինիոն հայտարարել է, որ մինչև այս շաբաթվա պարզ կլինի` ինքը կգլխավորի Լոնդոնի «Չելսի»-ն, թե` ոչ:
Շաբաթ օրը «սերուցքայիններն» իրենց վերջին հանդիպումն անցկացրին պորտուգալացի մասնագետի ղեկավարությամբ: Հանդիպումն ավարտվեց մադրիդցիների օգտին` 4:2:
Մոուրինիոն «Ռեալ»-ը գլխավորել էր 2010-ից:
«Առայժմ ոչինչ ասել չեմ կարող: Երկուշաբթի մեկնելու եմ Լոնդոն: Կարծում եմ` մինչև շաբաթվա վերջը ամեն ինչ կպարզվի: Հիմա միայն սպասել է պետք: Ես երջանիկ էի «Չելսի»-ում, կարծում եմ` այնտեղ ինձ սիրում են: Կյանքը հիասքանչ է բայց և կարճ, պետք է գտնել այն, ինչ ավելի լավն է»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում AS-ը: