|
Փոխարժեքներ
12 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.44 |
| EUR | ⚊ | € 436.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.7633 |
| GBP | ⚊ | £ 505.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.23 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները 2013թ. պետական բյուջեի հավաքագրման հարցում լուրջ խնդրի առաջ են կանգնել. նրանք պարզապես չեն կարող հավաքագրումներ անել: Ու հիմա ՊԵԿ-ը խնդիրը փորձում է լուծել ուժային մեթոդներով:
Թերթի խմբագրությունն ահազանգ է ստացել մանր ձեռնարկատերերից այն մասին, որ այս օրերին ՊԵԿ աշխատակիցները պարտադրում են գոնե աշխատակիցների աշխատավարձերը փաստաթղթերով բարձրացնել: «Խանութումս ընդամենը 5 աշխատող ունեմ, որոնց վճարում եմ 60-70 հազար դրամ, բայց հիմա հարկայինի տեսուչները եկել ստիպում են, որ աշխատողներիս վճարեմ 100 հազար դրամից ոչ պակաս»,- ասել է խմբագրություն ահազանգած քաղաքացին: Ըստ նրա՝ 100 հազար դրամ աշխատավարձ վճարելու դեպքում ինքը պետք է պետական բյուջե հարկ վճարի այդ գումարի 24,4 տոկոսը, այսինքն' 24 հազար 400 դրամ' նախկին 14 հազար 640 դրամի փոխարեն: