Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-12-12 12:04
Հասարակություն

Շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետև իմ դասերին չեն մասնակցում. Սամվել Ալեքսանյան

Շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետև իմ դասերին չեն մասնակցում. Սամվել Ալեքսանյան

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ցանկությունն է, որ Հայաստանում ոչ մի աղքատ մարդ չլինի, այդ պատճառով աշխատատեղ  է ստեղծում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա. «Աշխատատեղեր ստեղծվում են, արեք` նայեք։ Լիքը տեղեր կան»։

Դիտարկմանը`աշխատատեղերը ի՞ր բիզնեսի արդյունքում են ստեղծվում, Ալեքսանյանը պատասխանեց` դա իր աղջկա բիզնեսն է։ «Որ ուզենաս, դու էլ կդնես։ Հայաստանում շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետև իմ դասերին չեն մասնակցում։ Տունը երեխեքին դասեր եմ տալիս, թե ոնց անեն բիզնես»,- ասաց նա։

Խոսելով երկրում ստեղծված վիճակի մասին՝ պատգամավորը նշեց, որ իրեն դա հուզում է։ «Ինձ ամեն ինչն էլ անհանգստացնում է, ամեն ինչ անում ենք, որ աշխատատեղ ստեղծենք, մեր ժողովուրդը աշխատի, ապրի, երկրից էլ դուրս չգնա»,- հավելեց նա: