Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Իրավունք» թերթը գրում է. «Երբեմնի, ինչպես իր մարզում է հայտնի՝ «փողին փող չասող» «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի, «Մաքս» կոնցեռնի սեփականատեր, հայտնի գործարար, նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը հայտնվել է լուրջ ֆինանսական խնդիրների առջեւ: Մեկը մյուսի հետեւից դատի են տալիս գործարարին, եւ ընդհանրապես, շրջանառվում են խոսակցություններ, որ նա հայտնվել է սնանկացման շեմին: Նույն խոսակցությունները նաեւ նման ընթացք են ստացել՝ ասում են, Խ. Մանուկյանը ժամանակին այնքան մարդու է վատություն արել, տնից-տեղից զրկել, որ տեղին է նման վիճակում հայտնվելը:
Այնուամենայնիվ, որքանո՞վ են իրականության մոտ այս լուրերը: Պարզաբանումներ փորձեցինք ստանալ Խաչիկ Մանուկյանից, ով, սակայն, ինչպես սպասում էինք, կտրականապես հրաժարվեց որեւէ բան ասելուց՝ նկատելով. «Ես ցանկություն չունեմ խոսելու: Իսկ ինչ վերաբերում է դատերին, ֆինանսական խնդիրներին, սպասեք՝ կտեսնեք: Ինձ այլեւս, խնդրում եմ, մի անհանգստացրեք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում