|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ըստ Դոնեցկի «Մետալուրգ»-ի պաշտոնական կայքի` ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգ»-ի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանը և Կառլեն Մկրտչյանը հրավիրվել են ազգային հավաքական` մասնակցելու Աշխարհի առաջնության ընտրական փուլի` Մալթայի և Դանիայի հետ հանդիպումներին:
Ավելի վաղ հավաքական էին հրավիրվել Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն ու Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 7-ին կընդունի Մալթայի ազգային ընտրանուն, այնուհետեւ` հունիսի 11-ին, արտագնա խաղում ուժերը կչափի Դանիայի հավաքականի հետ: