Փոխարժեքներ
18 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գնահատել է Ուկրաինայի Պրեմիեր լիգան և խոսել թերությունների մասին:
«Իհարկե, այստեղ խաղալը հետաքրքիր է, սակայն տարեցտարի ավելի բարդ է դառնում: Վերջին տարիներին ակումբներն ավելի ուժեղ են դարձել: Ինձ, կարծում եմ` նաև բոլոր ֆուտբոլիստներին, դուր չի գալիս խաղադաշտերի խոտածածկերի որակը: Նոյեմբեր և մարտ ամիսներին անհնար է խաղալ այդ խոտածածկերի վրա: Իսկ, ընդհանուր առմամբ, Ուկրաինայի Պրեմիեր լիգայում ամեն ինչ ինձ հարմար է»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ակումբի կայքը: