|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ուկրաինան երկար տարիներ է, ինչ տարբեր մակարդակներում հայտարարում էր, որ աջակցում է, այսպես կոչված, «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», ինչպես նաև սերտ համագործակցում էր մեր թշնամի Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանն ամեն բան անում էր, միջազգային կառույցներին, դիվառաքելություններին Արցախից զավթած տարածքներ տանելու համար:
Այսպես՝ 2021 թ. հուլիսին Ադրբեջանը կազմակերպեց մի շարք երկրների դեսպանների այցելություն Արցախից զավթած շրջաններ, ներառյալ՝ Շուշի քաղաք: Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին նրանց թվում էր: Դեսպանը Շուշիից հակահայկական և ադրբեջանամետ գրառմամբ էր հանդես եկել։
«Իմ երազանքն իրականացավ: Ես այցելեցի Շուշա` Ղարաբաղի և ադրբեջանցիների հոգևոր մայրաքաղաք: Սա ծանոթություն էր ինչպես Ադրբեջանի մեծ պատմամշակութային ժառանգության հետ, այնպես էլ ազատագրված տարածքների վերականգնման մեծ նախագծերի»,- գրել էր ուկրաինացի դեսպանը:
Փետրվարի 24-ին Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Հայաստանում տարբեր արևմտյան աղբյուրներից գրանտներով սնվողները որոշեցին իրենց աջակցությունը հայտնել Արցախն ադրբեջանական համարող Ուկրիանային` թքած ունենալով սեփական հայրենիքի շահերի, հանուն դրա նահատակվածների հիշատակի վրա: