կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-21 12:25
Առանց Կատեգորիա

Նոր բացահայտումներ Մայքլ Ջեքսոնի մահվան մասին

Նոր բացահայտումներ Մայքլ Ջեքսոնի մահվան մասին

Փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի «Ահա եւ վերջ» համերգային շրջագայության ռեժիսոր Քեննի Օրտեգան առաջին համերգից 5 օր առաջ` 2009 թվականի հունիսի 20-ին, նամակ է հղել AEG Live ընկերության նախագահ Ռենդի Ֆիլիփսին` այն վերնագրելով «Տագնապ` ճակատում»: Ըստ նրա` Ջեքսոնը այնպիսի ահավոր վիճակում է, որ ինքը առիթ է ունեցել` լուրջ մտահոգվելու:

 

Նամակում գրված է. «Անկեղծորեն կասկածում եմ, որ նա ի վիճակի է նման հուզական եւ շարունակվող ֆիզիկական աշխատանքը ավարտին հասցնել: Նրա մոտ պարանոյայի, անհանգստության նշաններ կան եւ հետապնդման մանիա ունի: Իմ կարծիքով` մենք պետք է լավագույն հոգեբույժին գտնենք` անհապաղ ստուգելու համար: Կարծես, Մայքլի մեջ երկու մարդ կա: Մեկը գիտակցում է իր մեծությունն ու փառքը եւ ցանկանում է շարունակել, իսկ մյուսը թույլ եւ անպաշտպան է: Մենք մասնագիտական ուղղության կարիք ունենք այս հարցում»:

 

Այդ նամակը ցուցադրվել է դատարանում, որտեղ վերջին օրերին հետաքննվում են Ջեքսոնի մահվան պատճառները:

 

 

 

 

  http://www.latimes.com/