|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Լոս Անջելեսում վաճառվել է հանրահայտ երգիչ Մայքլ Ջեքսոնի` Սվարովսկու բյուրեղներով զարդարված ձեռնոցը` մոտ 200 000 դոլարով: Երգիչը ձեռնոցը կրել էր 1984թ.` ամերիկյան ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ երգիչը ձեռնոց կրել է ընդամենը մեկ ձեռքին եւ հարցին, թե ինչո՞ւ մյուս ձեռքին էլ ձեռնոց չկա, պատասխանել է. «Մեկ ձեռնոցը երկուսից լավ է «նայվում»:
Ձեռնոցը երգիչը հետագայում նվիրել էր անբուժելի հիվանդություն ունեցող մի երեխայի: Թե այն ինչպես է հայտնվել «Նեյթ դը սանդըրս» աճուրդի տանը, հայտնի չէ: Պարզ չէ նաեւ ձեռնոցի գնորդի անունը. գրում է Bbc.com-ը: