Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ալ. Սպենդարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմի սպասարկող անձնակազմը երանության մեջ է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այնտեղ շաբաթներ առաջ են ավարտվել վերանորոգման եւ բեմի վերազինման աշխատանքները: Հովհաննիսյանի տեղեկացմամբ` ծախսվել է շուրջ 8 միլիոն եվրո, սակայն արվել է աշխատանք, որը դեռ երկար տարիներ կծառայի հանրությանը:
«Բեմը սպասարկող սարքավորումները լիովին փոխվել են, եւ բոլոր սարքերը եվրոպական են: Օրինակ` ձայնային ղեկավարման նոր վահանակ ենք գնել, որը նաեւ ձայնագրման հնարավորություն ունի, այսինքն` դրանով իսկ եւս մեկ կարեւոր հարց է լուծվում: 1 տարի 8 ամիս ներկայացում չէինք խաղացել, հիմա կարոտով ենք վերադարձել բեմ»,- ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նրա` լուծվել է նաեւ գլխավոր խնդիրը` ջեռուցման հարցը, ինչի բացակայության պատճառով նախկինում միայն տաք եղանակին էին ներկայացումներ խաղում:
«Աշխարհում օպերային թատրոն ունեցող երկրները հպարտանում են այդ փաստով, իսկ մենք պետք է կրկնակի հպարտ լինենք, քանի որ մեր թատրոնը` իր ճարտարապետական գեղեցկությամբ, աշխարհի լավագույն թատրոնների շարքում է: Օրինակ` Լա Սկալայի կողքով անցնելիս երբեք չես ասի, որ նման մեծ արժեք ունեցող շենքի կողքով ես քայլում»,- ասաց Հովհաննիսյանը: