Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց Ազգային Բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` «Հայոց Արծիվներ» ՀՀԿ) հայրենասիրական միջոցառումների շարք է իրականացնում ՀՀ ՊՆ տարբեր զորամիավորումներում: «Հայոց Արծիվները» հերթական հայրենասիրական միջոցառումներ կազմակերպեց ՊՆ 5-րդ և 4-րդ բանակային զորամիավորումների զորամասերում: Ազգային բանակի կազմավորման տարեդարձի նախօրյակին «Հայոց Արծիվներ» ՀՀԿ Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել էր 5-րդ բանակային կորպուս (որտեղ տեղակայված են 5 զորամասեր)` սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին շնորհավորելու ազգային բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Տոնական միջոցառման ընթացքում տեղի ունեցան շնորհավորական ելույթներ:
Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով, ինչպես նաև թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով պարգևատրեց մի շարք սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների: Տոնական շքերթից հետո սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների համար «Հայոց Արծիվները» կազմակերպել էր հայրենասիրական, ժողովրդական երաժշտության համերգ: Ազգային Բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի օրը` հունվարի 28-ին «Հայոց Արծիվները» հյուրընկալվել էր Արարատ քաղաքում տեղակայված Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան N զորամաս` շնորհավորելու սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին ազգային բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ:
Խաչիկ Ասրյանը շնորհավորական իր ոգեշունչ ելույթում խիստ կարևորեց բանակ-հասարակություն կապը, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության անհրաժեշտությունը (խոսք` Խաչիկ Ասրյան. «Ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի հարգարժա´ն հրամանատար, ազգային բանակի հարգարժա´ն սպաներ, ենթասպաներ, զինվորներ, սիրելի´ արծիվներ, հարգելի´ հյուրեր, ուղիղ 21 տարի է Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող, արցախյան հերոսամարտ հաղթանակած անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց ազգային բանակի կազմավորման տարեդարձը: Ազգային բանակ, որը կայացավ հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված արցախյան հերոսամարտում, ազգային բանակ, որի կայացման և հզորացման գործում բացառիկ ներդրում ունեցան և ունեն ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները, ազգային բանակ, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը:
Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Նժդեհը պատգամում էր. Հայրենիքը ապրում է հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով: Ես ավելացնում եմ. Հայրենասիրությունը գաղափարախոսություններից հզորագույնն է սերն ու պաշտամունքը դեպի քո Հավատքն առ Աստված, սերն ու պաշտամունքը դեպի հայոց պետականությունը, սերն ու պաշտամունքը դեպի քո մայրենի լեզուն, սերն ու պաշտամունքը դեպի քո ընտանիքը, դեպի նահատակված և կենդանի հերոսները, դեպի քո նախնիները, միաժամանակ քո նախնիներին գերազանցելու ձգտումը: Ահա' հայրենասիրությունը հայոց: Ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությամբ առաջնորդվող «Հայոց Արծիվների» և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ` բոլորիդ` ազգային բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Միշտ եղե´ք հպարտ, հզոր, միշտ իմացեք, որ դուք անընդհատ գտնվել և գտնվում եք հայոց Նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում:
Միշտ գիտակցե´ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, միշտ գիտակցե´ք, որ ձեր թիկունքում են ամեն վայրկյան ձեզ փառաբանող, ձեզանով հպարտացող, ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները և Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները: Միշտ գիտակցե´ք հորինված ադրբեջանցիների ղեկավարների կողմից ամենօրյա հնչեցվող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցե´ք նրանց պարտվողական հոգեբանությունը, միշտ գիտակցե´ք արցախյան փառավոր հերոսամարտի արդեն իսկ լինելիությունը, միշտ գիտակցե´ք հայ զինվորի, հայ սպայի մարտունակ, հաղթանակած, ազգային ոգին, և գիտակցելով միշտ համախմբվեք միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը ազգային բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Կրելով ձեր մեջ եռամիասնության արժեքային համակարգը այսօր, քան երբևէ դուք կլինեք ավելի ուժեղ, ավելի հզոր, ավելի միասնական, այդ ժամանակ ես կասեմ ձեզ կեցցե´ք դուք, կեցցե´ հայ ժողովուրդը, կեցցե´ հայոց Նախագահը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»):
Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով և ուժի և հզորության խորհրդանիշ սրով պարգևատրեց զորամասի հրամանատար, գնդապետ Արթուր Օհանյանին, ինչպես նաև զորամասի հրամանատարի տեղակալներին: Թանկարժեք իրային նվերներով` ձեռքի ժամացույցներով պարգևատրվեցին նաև մի շարք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ: Զորամասի սպաների, ենթասպաների, սերժանտների, զինվորների, դպրոցականների համար «Հայոց Արծիվները» կազմակերպել էր հայրենասիրական ժողովրդական երաժշտական համերգ:
«Հայոց Արծիվներ» ՀՀԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով