կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-04 08:19
Իրավական

Ինչո՞ւ էր Աֆյանը գնացել Գյումրի

Ինչո՞ւ էր Աֆյանը գնացել Գյումրի

Գյումրու կրիմինալի դեմ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Երեկ ՀՀ երկրորդ քաղաք էր մեկնել փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը: Թերևս Աֆյանը սուր գոտում հայտնվելու ճիգերով կփորձի փրկվել հնարավոր պաշտոնանկությունից: Աֆյանը գնացել էր ուսումնասիրելու տեղի ոստիկանության պայքարի ընթացքն ու հասարակական կարգի պահպանման արդյունքները: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: Թերթը նշում է, որ այս բարձրագոչ  այցերով ու միջոցառումներով ոստիկանական վերին էշելոնը փորձում է կանխել վենդետայի մոլեգնումը:

 

Մարտուն Գրիգորյանին ու նրա հորը՝ Գյումրիում հայտնի հեղինակություն Կամո Գրիգորյանին, ինչպես նաև նրանց հակառակորդ Ղուկասյաններին խիստ զգուշացվել է հանդարտվել, բայց, ապահովությունից ելնելով, շարունակում են նաև հսկել: Տեղի իրավապահները, մասնավորապես Շիրակի դատախազ Կարեն Շահբազյանը, այդ գործում թերացել են, քանի որ դեռևս Լոռվա դատախազ աշխատելու ժամանակներից Շահբազյանը մտերմություն է արել Կամո Գրիգորյանի հետ: Ըստ վանաձորցիների,  Մարտուն Գրիգորյանն ու Կարեն Շահբազյանը Վանաձորում անգամ համատեղ բիզնես ունեն' երկու խաղատուն: