|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Juscutum փաստաբանական միավորման կառավարող գործընկեր Արտեմ Աֆյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի թվային տնտեսության հարցերով խորհրդական։ Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը. հայտնում է Yerkir.am-ը։
«Ես դարձել եմ վարչապետի խորհրդական՝ ունենալով որոշակի գիտելիքներ այդ ոլորտում։ Այս աշխատանքով պաշտոնյա չեմ դառնում, բայց գիտեմ, որ առանձին հարցերով գրելու եմ կարգավորող ակտեր։ Ունեմ գիտելիքներ և գիտեմ, թե ինչպես է դա արվում այլ երկրներում ու պատրաստ եմ այն կիրառել Ուկրաինայում»,- ասել է Արտեմ Աֆյանը։
Արտեմ Աֆյանը 2008 թվականից Juscutum փաստաբանական միավորման կառավարող գործընկերն է, զբաղվում է իրավաբանական ծառայությունների ոլորտում նորարարությունների ներդրմամբ: