|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Գյումրու կրիմինալի դեմ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են: Երեկ ՀՀ երկրորդ քաղաք էր մեկնել փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը: Թերևս Աֆյանը սուր գոտում հայտնվելու ճիգերով կփորձի փրկվել հնարավոր պաշտոնանկությունից: Աֆյանը գնացել էր ուսումնասիրելու տեղի ոստիկանության պայքարի ընթացքն ու հասարակական կարգի պահպանման արդյունքները: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: Թերթը նշում է, որ այս բարձրագոչ այցերով ու միջոցառումներով ոստիկանական վերին էշելոնը փորձում է կանխել վենդետայի մոլեգնումը:
Մարտուն Գրիգորյանին ու նրա հորը՝ Գյումրիում հայտնի հեղինակություն Կամո Գրիգորյանին, ինչպես նաև նրանց հակառակորդ Ղուկասյաններին խիստ զգուշացվել է հանդարտվել, բայց, ապահովությունից ելնելով, շարունակում են նաև հսկել: Տեղի իրավապահները, մասնավորապես Շիրակի դատախազ Կարեն Շահբազյանը, այդ գործում թերացել են, քանի որ դեռևս Լոռվա դատախազ աշխատելու ժամանակներից Շահբազյանը մտերմություն է արել Կամո Գրիգորյանի հետ: Ըստ վանաձորցիների, Մարտուն Գրիգորյանն ու Կարեն Շահբազյանը Վանաձորում անգամ համատեղ բիզնես ունեն' երկու խաղատուն: