|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
«Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցը շարիաթի դատարան է ստեղծել Հալեպում` Սիրիայում իր իշխանությունն ամրապնդելու համար: Դրա ազդեցությունը տարածվում է նաեւ ապստամբների կողմից վերահսկվող Իդլիբ շրջանի վրա. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Դատարանում ներկայացված են իսլամականների 4 խմբավորման ներկայացուցիչներ: Նախագահը տխրահռչակ «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորումից է, նա վճռորոշ ձայնի իրավունք ունի:
Ընդդիմության աշխարհիկ ճյուղը նույնպես ստեղծել է իր դատարանը` Միացյալ իրավաբանական խորհուրդը, սակայն հեղինակություն չի վայելում, քանի որ չունի իր որոշումներն ի կատար ածող «ուժային ռեսուրս»: