|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Թալիբան» արմատական շարժման ղեկավար Խայբաթուլլահ Ախունդզադան ասել է, որ Աֆղանստանում նոր կառավարության նշանակումից հետո կկիրառվեն շարիաթի օրենքները: Աս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ երկրի նոր իշխանությունները կպահպանեն բոլոր այն միջազգային պայմանագրերը, որոնք չեն հակասի իսլամի օրենքներին և ազգային արժեքներին:
Շարիաթը ավանդույթների, սովորույթների, կրոնական և բարոյական կանոնների ամբողջություն է, որը բխում է երկու հիմնական աղբյուրներից՝ Ղուրանից և Սուննայից: Շարիաթը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել, քանի որ այն ստատիկ տեքստ չէ, այլ ունի մի շարք ընդհանուր կանոններ, օրինակ՝ հավատարիմ լինելը, ուրբաթօրյա աղոթքները կատարելը, աղքատների հետ կիսվելը և այլն։
Ըստ շարիաթի՝ դավաճանությունը, դաջվածքները, հակառակ սեռին նմանվելը, կնոջը մոր հետ համեմատելը համարվում են մեղք: Մուսուլման կանանց համար, մասնավորապես, մեղք է ամբողջ մարմինը ցուցադրելը, անհնազանդությունը ամուսնուն, ճանապարհորդելը առանց մերձավոր ազգականի: