|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մայիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի, ինչպես նաև երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականության մի շարք ակտուալ հարցերի շուրջ։
Կողմերը կարևորել են Արցախի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության ընդլայնումը՝ հանուն երկու պետությունների ղեկավարությունների կողմից նրանց առջև դրված խնդիրների իրականացման։