|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Վիեննայում հուլիսի 12-ի երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի առանձնազրույցը, նաև համատեղ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում շարունակվել են քննարկումները Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ։