կարևոր
3718 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-28 17:13
Քաղաքական

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել սահմանին. Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել սահմանին. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել սահմանին: Այս մասին ՌԻԱ Նովստիի փոխանցմամբ՝ հայտարարել է ադրբեջանցի նախարար Բայրամովը:

Հիշեցնենք, որ այսօր ճեպազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ամփոփելով 2023 թվականի գործունեության արդյունքները ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի բոլոր հանդիպումների ժամանակ բարձրացվում է 8 գյուղի վերադարձի հարցը:

«Այս գյուղերն ունեն իրենց առանձնահատկությունները, որոնցից 4-ը անկլավային են, մնացած 4-ը անկլավային չեն։ Մեր մոտեցումն այն է, որ գործընթացում կարող է լինել որոշակի հաջորդականություն և այն կարող է շարունակվել փոխադարձ քննարկման ձևաչափով։ Հայաստանն էլ ունի իր պահանջները, իր տեսակետները սահմանների վերաբերյալ։ Բայց խոսքը բնակեցված տարածքների մասին է։ Թե ում են պատկանում այս գյուղերը, վիճելի թեմա չէ, պարզ է, թե խորհրդային տարիներին ովքեր են ապրել այդ գյուղերում»,- ընդգծել է Բայրամովը: