|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մեր երկրում իշխանության գլխավոր նպատակը տարիներ ի վեր վերարտադրվելն է եղել, եւ յուրաքանչյուր իշխանություն ռեսուրսները ծառայեցնում է դրան: Այս մասին Երեւանի Էրեբունի համայնքում ընտրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ իշխանությունը վերարտադրման համար գործի է դնում վարչական ողջ ռեսուրսները, այդ թվում՝ ուսուցիչներին:
«Մենք վերադարձնելու ենք ուսուցիչներին արժանապատվությունը: Մենք մեր ուսուցիչներին հարգում ու սիրում ենք: Իրավունք չունի այսօր որեւէ քաղաքական ուժ՝ կլինի ՀՀԿ, ԲՀԿ, «Օրինաց երկիր», թեկուզ՝ Դաշնակցություն, իրավունք չունի պարտադրել ուսուցչին կուսակցական որոշումներով առաջնորդվել: Ուսուցչին վերադարձնելու ենք արժանապատվությունը, մեր երեխաներին վերադարձնելու ենք իրական ուսուցչին, մտավորականին»,- ասաց Արծվիկ Մինասյանը: