Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Խայտառակություն է, եթե երեւանցիներին հասցրել են այն վիճակին, որ նրանք վախենում են ազատ շարժվել, դա վտանգավոր է. Կենտրոն համայնքում այսօր, ի պատասխան դիտարկմանը, թե բնակիչները վախենում են իջնել ոչ իշխանական քաղաքական ուժերի հետ հանդիպումների, քանի որ վախենում են, որ ցուցակագրողներնը իրենց անունները կներառեն «սեւ ցուցակներում», ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը:
Նա նշեց, որ դա մայրաքաղաքի բնակչի վերաբերմունք չէ, որովհետեւ մայրաքաղաքը միշտ առաջատարն է լինում, ցանկացած երկրում ու ցանկացած ժամանակ այդպես է եղել` մայրաքաղաքի բնակչությունն ամենակիրթն ու ամենաըմբոստն է լինում եւ չի վախենում:
Լրագրողների հարցին, թե Վահան Հովհաննեսյանը նույնպես ՀՅԴ-ի ամենահեղինակավոր եւ հարգանք վայելող գործիչներից է, ինչո՞ւ նրա անունը տեղ չի գտել Երեւանի ավագանու ՀՅԴ համամասնական ցուցակում, պատգամավորը պատասխանեց, որ ամեն մեկն իր ոլորտն ունի, որ ինքը Դաշնակցության Բյուրոյի անդամ է եւ, որպես Բյուրոյի անդամ, առնչվում է ավելի շատ միջազգային խնդիրներին` Արցախի ճանաչում, Ցեղասպանության հատուցման առաջ քաշում, եւ հնարավոր չէ հասցնել ամեն ինչ:
Իսկ դիտարկմանը, թե նախորդ ընտրություններում Արծվիկ Մինասյանն էր գլխավորում ՀՅԴ համամասնական ցուցակը, այս անգամ` Արմեն Ռուստամյանը, ո՞րն է տարբերությունը, Վահան Հովհաննեսյանը պատասխանեց, որ մեծ տարբերություն չկա, որովհետեւ ՀՅԴ-ն, ի տարբերություն մյուս կուսակցությունների, միշտ հանդես է գալիս որպես թիմ:
«Դաշնակցության մեջ չկա մի այնպիսի հասկացություն` ինչ-որ «թագավոր ախպեր» կամ «շեֆ ջան», մեր մեջ «շեֆ ջան» չկա, պարզապես շեֆ` առանց ջանի էլ չկա, ի տարբերություն այլ ուժերի: Մնացած բոլոր ուժերում կա»,- շեշտեց Վահան Հովհաննեսյանը: