կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-23 09:59
Քաղաքական

Ինչպես են գյուղացիները քվեարկել Երեւանում

Ինչպես են գյուղացիները քվեարկել Երեւանում

Պարզվում է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ափնա համայնքի բնակիչների մի մասը՝ 68 հոգի, 2012թ. խորհրդարանական և այս տարվա նախագահական ընտրություններից առաջ գրանցվել են Երևանում՝ դրանց մասնակցելու համար: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է համայնքի ղեկավար Ռոբերտ Կարապետյանը: 

 

«Գնում են: Մի մասը Երևան, մյուս մասը՝ Ռուսաստանի Դաշնություն: Էս Ազգային ժողովի ընտրության ժամանակ 68 հոգի գրանցումից դուրս եկան: Մի մասը դուրս են եկել մշտական գրանցման նպատակով, իսկ մյուս մասը՝ մոտ քսան հոգի, գնացին, քաղաքում ընտրություն արեցին, հետո նորից եկան, հետ գրանցվեցին: Ամեն մեկն իր բարեկամի տան վրա է գրանցվում: Մարդը գնացել, քաղաքում է ապրում, բայց հաշվառված է գյուղում, իսկ բնակչության թվաքանակը ես ավել եմ տալիս»,-ներկայացրել է գյուղապետը: Նրա խոսքով, գյուղի գրանցումից դուրս գալը մեկ օր է տևում. «Բարեկամի տան սեփականության վկայականը տիրոջ հետ բերում են անձնագրային ծառայություն և գրանցվում»


Անկուսակցական գյուղապետից թերթը տեղեկացել է, որ որ Երևանում աշխատողներից նրանց ղեկավարները պահանջել էին գրանցվել քաղաքում: