|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արագածոտնի մարզի շուրջ 7 գյուղերի բնակիչներ շարունակում են պայքարել Կարբի ձորում կառուցվող նոր ՀԷԿ-ի դեմ: Նրանք պնդում են, որ ՀԷԿ-ի կառուցման դեպքում կառաջանա ոռոգման ջրի խնդիր:
Երեւան-Աշտարակ մայրուղու վրա քարեր շարած բնակիչների հետ փորձում է բանակցություններ վարել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Սակայն նրան բնակիչները, կարծես, չեն էլ ուզում տեսնել:
Գյուղացիները պահանջում են վարչապետին: Նրանք նաեւ հայտարարում են, թե Սերժ Սարգսյանը հրահանգել է դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը, բայց դա չի արվում: Գյուղացիների մեջ մոլորված մարզպետն անզորությունից ոչինչ չի կարողանում անել: Բնակիչները պահանջում են զանգահարել վարչապետին:
Մարզպետի բացատրություններին գյուղացիները բացականչություններով են արձագանքում եւ հասկացնում, որ իրենց դա չի հետաքրքրում: Գյուղացիները հայտարարում են, որ 95 տոկոսով ձայն են տվել Սերժ Սարգսյանին, բայց այսօր իրենց լսող չկա: