|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հյուսիսային Կորեայի հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրը սննդում կիրառում էր գետաձիու միս, օձեր, սարդեր: Այս մանրամասները պատմել է նրա խոհարար Քենդի Ֆուջիմոտնո, ով 2011-ին լքել է երկիրը. գրում է Sun-ը:
Ըստ խոհարարի` Կիմ Չեն Իրը սիրում էր ճաշն ավարտել «Բորդո»-ով կամ մի գավաթ կոնյակ, երբեմն էլ Johnnie Walker վիսկի էր ըմպում:
Ֆուջիմոտոն նաեւ նշել է, որ առաջնորդն ատում էր օծանելիքների բուրմունքը: Նրա ընտանիքի բոլոր անդամներին եւ շրջապատին խստագույնս արգելվում էր օծվել: Տաբու էր դրված անգամ սափրվելու միջոցների վրա:
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Իրը կյանքից հեռացավ 2011-ին: Նրան փոխարինելու եկավ որդին` Կիմ Չեն Ընը: