|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նա, ներկայացնելով այդ առանձնահատկությունները, հիշատակեց մի քանի կարեւորագույն խնդիրներ, որոնք շուտափույթ լուծումներ են պահանջում: Մանսավորապես, ինչպես նշեց Աղվան Վարդանյանը, բազմաբնակարան շենքերից անհապաղ պետք է դուրս բերել բոլոր այն հանգստի ու զվարճանքի օբյեկտները, որոնք քաղաքացիներին խանգարում են: Հետո` Երեւանում կան 7500 առեւտրային կրպակներ, որոնց բացաձակ մեծամասնությունն արդեն իրենց դարն ապրել է, ու այդ կրպակներում աշխատող մարդկանց համար պետք է ստեղծել նորմալ աշխատելու, ընտանիք պահելու պայմաններ` մոդելային կրպակներ: Աղվան Վարդանյանը նշեց նաեւ աղբահանության, գերեզմանատների պրոբլեմները: Եվ ամենակարեւորը, շեշտեց նա, պետք է փոխվի վերաբերմունքը քաղաքացիների հանդեպ:
«Պրոբլեմները հսկայական են, եւ մեր նախընտրական ծրագիրը բոլոր ոլորտներին անդրադառնում է: Ամենակարեւորը` մենք ունենք թիմ` պրոֆեսիոնալ, որը կարող է այդ բոլոր պրոբլեմները լուծել»,- ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը:
Պատասխանելով հարցին, թե ով է կազմել ՀՅԴ նախընտրական ծրագիրը, Աղվան Վարդանյանն ասաց, որ ՀՅԴ-ն պատասխանատու կուսակցություն է, յուրաքանչյուր ընտրության պատրաստվում է մեծ պատասխանատվությամբ, եւ ծրագրային բոլոր պլատֆորմների համար պրոֆեսիոնալների թիմ է աշխատում:
«7-8 բաժին ունի մեր ծրագիրը, որոնցից յուրաքանչյուրի վրա աշխատում են տվյալ ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներ: Քննարկումներով եւ այլն, վեր ենք հանում այն կետերը, որոնք մտնում են մեր ծրագրի մեջ եւ որոնք պետք է լուծենք»,- ասաց Աղվան Վարդանյանը: