կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-18 16:05
Մշակույթ

Մանրամասներ Յաննիի` Հայաստանում կայանալիք համերգից

Մանրամասներ Յաննիի` Հայաստանում կայանալիք համերգից

Այսօր երեկոյան Հայաստան կժամանի հանրահայտ երաժիշտ Յաննին:


Yerkir.am-ին նախագծի մամլո ծառայությունից տեղեկացրին, որ Յաննին հայաստանյան երկու համերգների ընթացքում /ապրիլի 20,21/ հանդես կգա ինչպես հին եւ սիրված, այնպես էլ նոր ստեղծագործություններով: Համերգին, մասնավորապես, կհնչեն` «Truth of Touch», «Keys to Imagination», «The End of August», «The Rain Must Fall», «Standing in Motion», «The Storm», «Niki Nana», «Harp Solo»... Համերգը կեզրափակվի Յաննի «այցեքարտը» համարվող «One Man's Dream» կատարմամբ:

 

Յաննի հետ Հայաստան են գալու մի շարք հայտնի երաժիշտներ` Սամվել Երվինյանը /ջութակ/, Գաբրիել Վիվասը /բաս/, Վիկտոր Արոյոն /տավիղ/, Բենեդիկտ Ֆիշերը /ջութակ/, Ջեյմս Մաթոսը /ալտ/, Սառա Օբարյնը /թավջութակ/, Մերի Սիմսոնը /ջութակ/, Դանա Թեբո /տրոմբոն/, Գաբրիել Վիվասը /բաս/, Ալեքսանդր Ժիրոֆը /թավջութակ/: Որպես բեք-վոկալ` հանդես կգան Լորեն Ջելենքովիչը եւ Լիզա Վինչելեթեն: