կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-09 14:47
Սպորտ

BNP Paribas Masters-2011

BNP Paribas Masters-2011

Փարիզում ընթացող BNP Paribas Masters-2011 տղամարդկանց մրցաշարի երկրորդ փուլում աշխարհի 8-րդ ուժեղագույն թենիսիստ, ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգան հանիպել էր  իսպանացի Գիլյերմո Գարսիա-Լոպեսի հետ։ Երկու սեթերի արդյունքում` 6/3, 6/4 հաշվով ֆրանսիացին իր հայրենիքում 1 ժամ 40 րոպեում պայքարից դուրս թողեց Լոպեսին։


Հաջորդ փուլում Ցոնգան կհանդիպի Նիկոլաս Ալմագրո (Իսպանիա) - Անդրեաս Սեպի (Իտալիա) զույգի հաղթողի հետ։


Խուան Մոնակո (Արգենտինա) - Դոնալդ Յանգ (ԱՄՆ) մրցելույթը ավարտվեց  Մոնակոյի հաղթանակով: Երկու սեթերի արդյունքում` 6/4, 6/2 հաշվով առավելության է հասել Յանգի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 19 րոպե։


Հաջորդ փուլում արգենտինացին կհանդիպի ֆրանսիացի Ժիլ Սիմոնի հետ։


29-ամյա ամերիկացի Էնդի Ռոդիկն առաջին իսկ հանդիպմանը` 6/4, 6/4 հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Ժուլիեն Բենետոյի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 22 րոպե։


Հաջորդ փուլ դուրս գալու համար Ռոդիկը պայքարի դուրս կգա  Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) - Ժերեմի Շարդի (Ֆրանսիա) զույգի հաղթողի հետ։