|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայտնի են դարձել Փարիզում ընթացող BNP Paribas Masters-2011-ի քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները։
Երրորդ փուլում աշխարհի չորրորդ ուժեղագույն թենիսիստ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը ֆրանսիացի Ռիշար Գասկեի հետ պայքարում հաղթող դուրս եկավ։ Երկու սեթերի արդյունքում` 6/2, 6/4 հաշվով, 1 ժամ 5 րոպեում պայքարից դուրս է թողել ֆրանսիացուն։
Քառորդ եզրափակչում Ֆեդերերն ուժերը կչափի արգենտինացի Խուան Մոնակոյի հետ, որի մրցակից ամերիկացի Մարդի Ֆիշը ժամանակից շուտ դադարեցրել էր հանդիպումը։
Աշխարհի 8-րդ ուժեղագույն թենիսիստ, ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգան երրորդ փուլում` 6/3, 6/4 հաշվով առավելության է հասել իտալացի Անդրեաս Սեպիի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 16 րոպե։
Քառորդ եզրափակչում Ցոնգան կանցկացնի ճակատագրական հանդիպում աշխարհի ուժեղագույն թենիսիստ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ։
Բրիտանացի Էնդի Մարրեյը ամերիկացի Էնդի Ռոդիկի դեմ մրցելույթում 6/2, 6/2 հաշվով ամրապնդվեց 1/4 եզրափակչում:
Առաջատարներից միայն իսպանացի Ռաֆայել Նադալն է պակասում կատարյալ մրցակցության համար: Հիշեցնենք, որ թենիսիստն առողջական խնդիրների պատճառով հրաժարվել էր մասնակցել: