կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-11-10 14:45
Սպորտ

BNP Рaribas Masters (լուսանկարներ)

BNP Рaribas Masters (լուսանկարներ)

Փարիզում ընթանում է  ATP «Մաստերս 1000» դասի 9-րդ և տարվա վերջին մրցաշարը։

 

Երկրորդ փուլում աշխարհի չորրորդ ուժեղագույն թենիսիստ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 55 րոպեում վստահ հաղթանակ էր տոնել ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի նկատմամբ:  Ռոջերը երկու սեթերի արդյունքում` 6/2, 6/3 հաշվով առավելության է հասել Մոնարինոյի նկատմամբ։

 

Երրորդ փուլում փորձառու թենիսիստը  կհանդիպի ֆրանսիացի Ռիշար Գասկեի հետ։

 

Աշխարհի 9-րդ ուժեղագույն թենիսիստ, ամերիկացի Մարդի Ֆիշը, ով նաև պայքարում է Լոնդոնում ամփոփիչ մրցաշարի երեք թափուր տեղերից մեկի համար, երկրորդ փուլում հանդիպել էր գերմանացի Ֆլորիան Մայերի հետ։ Երկու սեթերի արդյունքում Ֆիշը 6/1, 6/2 հաշվով բացահայտ առավելությամբ հաղթանակ է տոնել Մայերի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 56 րոպե։

 

Հաջորդ փուլ դուրս գալու համար Ֆիշն ուժերը կչափի Խուան Մոնակո (Արգենտինա) – Ժիլ Սիմոն (Ֆրանսիա)  զույգի հաղթողի հետ։
Ֆրանսիացի 10-րդ ուժեղագույն թենիսիիստ Գայել Մոնֆիսն իր հայրենիքում ավարտեց ելույթները «Մաստերս» կարգի մրցաշարում: Երկրորդ փուլում 25-ամյա ֆրանսիացին պարտություն կրեց իսպանացի Ֆելիսիանո Լոպեսից` 3/6, 4/6 հաշվով:

 

Լոպեսն ընդունում էր բոլոր սկզբնահարվածները և Մոնֆիսին ոչ մի break-point-ի հնարավորություն չէր թողնում:
Երրորդ փուլում Ֆելիսիանոն կհանդիպի ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Այզների հետ, ով իր հերթին պայքարից դուրս է թողել ռուսաստանցի Իգոր Կունիցինին:

 

Լուսանկարները դիտեք haysport.am-ում: