|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 16-ին` ժամը 22.23-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ. Ավետիսյան փողոցի թիվ 27 շենքի 33-րդ բնակարանում պայթել է նռնակ, կա 3 տուժած:
Պարզվում է` պայթյունը պատահական տեղի չի ունեցել: Ավելին` դեպքի վայր հասած ոստիկաններին հաջողվել է կասեցնել երկրորդ նռնակի պայթյունը:
Մեկնած օպերատիվ խումբը նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է 1956 թ. ծնված, նախկինում դատապարտված Եղիշե Թ.-ին, որը փորձում էր «Ֆ-1» տիպի նռնակ գործարկել, սակայն ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նրա գործողությունները կասեցվել են, իսկ նռնակն առգրավվել է: