|
Փոխարժեքներ
27 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Լուսաձայնային նռնակի հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանի երկրորդ վիրահատությունը ավարտվել է։ Արդեն արթնացել է և սենյակում է։ Այս մասին հայտնում է նրա կինը՝ Նաիրա Սահակյանը։
«Ինչպես և ասել էի հիմնական գործը աջ ձեռքի վրա է եղել։ Ցուցամատի արմատային հատվածը, որ բժիշկները շուղով հավաքել էին և փորձում էին փրկել, ցավոք, կենսունակ չէր․ հեռացրել են։ Հեռացրել են նաև մեռուկացած որոշ հատվածներ։ Այս աջ ձեռքի վրա կա բաց վերք, որը մի որոշ ժամանակ անց կարիք է լինելու պլաստիկ վիրատահությամբ փակել։ Մաշկի փոխպատվաստում է լինելու ամենայն հավանականության։
Կրծքավանդակից այսօր հեռացրել են ևս մեկ բեկոր։ Այս հատվածի մյուս վերքերը արագ են լավանում։
Վիճակը կայուն է, մենք՝ պինդ»,- գրել է նա։