|
Փոխարժեքներ
13 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.69 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.769 |
| GBP | ⚊ | £ 491.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան կալանավորվել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել նախագահի մեկ այլ նախկին թեկնածու` Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձ պատվիրելու համար:
Երեկ ԱԱԾ-ում Սեդրակյանը հարցաքննության ժամանակ հրաժարվել է ցուցմունք տալուց: Նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Yerkir.am-ին հայտնեց, որ հարցաքննությանը ինքը ներկա է եղել, այն անցել է օրենքի սահմաններում:
Հարցին, թե ինչո՞ւ է Սեդրակյանը հրաժարվել ցուցմունքներ տալուց, փաստաբանը պատասխանեց. «Ցուցմունքներ չտալը մեղադրյալի իրավունքն է»: