Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը, առաջադրվելով որպես թեկնածու, իր խնդիրը համարում է Հայաստանում արդարություն հաստատելը, նաեւ քաղաքականությունը թարմացնելը:
Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այն խոսակցություններին, թե Վարդան Սեդրակյանը խնամի-բարեկամական կապեր ունի նախագահի մերձավոր շրջապատի հետ, ինչն էլ հենց առիթ է հանդիսացել, որ նրան առաջադրեն որպես նախագահի թեկնածու, անլուրջ են:
Էպոսով քաղաքականություն մտնելը Սեդրակյանը բացատրում է հանգամանքով, որ էպոսն իր կյանքի կարեւորագույն մասն է: Էպոսով հանդես գալը ուշադրություն գրավելու եւ յուրահատուկ երեւալու միջոց է, քանի որ ինքը միակ թեկնածուն է, ով քաղաքական գաղափարախոսությամբ հանդես չի գալիս:
Չի՞ վախենում, արդյոք, անլուրջ տպավորություն թողնել հարցին Սեդրակյանը պատասխանեց, թե երբ ինչ-որ նոր բան ես անում կյանքում, միշտ կա այդ մտավախությունը: Բայց նա հիշեցրեց էպոսի վերնագիրը` «Սասնա ծռեր»` պարզաբանելով, թե հերոսները «ծուռ են», որովհետեւ չեն խաղում այն օրենքներով, որոնք թելադրված են հասարակությանը:
«Մեծ հաշվով` իմ արած այս քարոզարշավը «ծռություն» է: Ես չեմ խաղում այն օրենքներով, որ ընդունված են»,- ասաց Վարդան Սեդրակյանը:
Նա նշեց, թե, իհարկե, կարող ես ծիծաղելի երեւալ, բայց հիշեց նաեւ համապատասխան աֆորիզմը` «սկզբում քեզ վրա ծիծաղում են, հետո արհամարհում են քեզ, հետո` դու հաղթում ես նրանց»:
Վարդան Սեդրակյանը բացառում է ընտրություններում իր պարտվելու տարբերակը` «էպոսը երբեք չի պարտվում» հիմնավորմամբ:
Զրուցեց Գեւորգ ԱՎՉՅԱՆԸ
Հարցազրույցը մանրամասն` ստորեւ բերված տեսանյութերում