|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հույն մեծահարուստ Արիստոտել Օնասիսի ժառանգորդուհին` Աֆինա Օնասիսը, վաճառել է իրեն ժառանգություն մնացած Սկորպիոս կղզին, որը գտնվում է Հոնիական ծովում: Օնասիսը գնել է այդ կղզին 1962 թվականին` 3.5 միլիոն դրահմայով, որը համարժեք է 10 հազար ֆունտ ստերլինգի, իսկ այժմ այն վաճառվել է 100 միլիոն ֆունտ ստերլինգով: 6 տարի անց Օնասիսն այդ տանը ամուսնացել է Ժակլին Քենեդիի հետ:
Տան գնորդը ռուս միլիարդատեր է, որի անունը չի նշվում:
Օնասիսի մահից հետո տունը ժառանգաբար անցել է նրա դստերը` Քրիստինային, ով 1988 թվականին մահացել է սրտի կաթվածից, որից հետո ողջ ունեցվածքը ժառանգել է Աֆինան. տեղեկացնում է the Daily Telegraph-ը:
