Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղային օրվա հանդիպումները:
Թուրքական «Գալաթասարայ»-ը Ստամբուլում հյուրընկալել էր Մադրիդի «Ռեալ»-ին:
Ճիշտ է թուրքական ակումբին հաջողվեց մրցակցի դարպասն ուղարկել 3 գնդակ և հաղթել, սակայն ընդհանուր՝ 5:3 հաշվով «սերուցքայինները»՝ Չեմպիոնների լիգայում կշարունակեն իրենց պայքարը:
Հանդիպման 8’-ին պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն առաջ մղեց իր թիմին: Թերևս դա առաջին խաղակեսի միակ գոլն էր:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ռոնալդուն կարող էր կրկնապատկել հաշիվը՝ դառնալով դուբլի հեղինակ, սակայն չկարողացավ գրավել թուրքական ակումբի դարպասը շատ նպաստավոր դիրքից:
57՛ Էմանուել Էբուեան հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ 71՛ Ուեսլի Սնեյդերը առաջ մղեց «Գալաթասարայ»-ին:
Մեկ րոպե անց Դիդիե Դրոգբան գրավում է մրցակցի դարպասը՝ 3:1:
Հանդիպման ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Ռոնալդուն, այնուամենայնիվ, դառնում է դուբլի հեղինակ:
Այսպիսով՝ ընդհանուր 5:3 հաշվով մադրիդցիները շարունակում են մրցապայքարը:
«Բորուսիա» - «Մալագա» մրցավեճում հաղթող դուրս եկան դորտմունդցիները:
Բավական հետաքրքիր և լարված պայքար էր: Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր չոր՝ առանց գոլերի, ուստի հաղթողը պետք է պարզվեր այս խաղում:
Հաջողութունը «Բորուսիա» -ի կողմն էր, դորտմունդցիները, իրական կամք դրսևորելով, հաղթեցին մրցակցին՝ 3:2:
Գոլերը՝ Ռոբերտ Լեւանդովսկի 40՛, Մարկո Ռոյս 90՛, Ֆելիպե Սանտանա 90՛+1՛ – Խոակին Սանչես 25՛, Էլիզեու 82՛: