Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը Մադրիդի «Ռեալ»-ի և Դորտմունդի«Բորուսիա»-ի միջև:
«Սերուցքայիններին» հաջողվեց հաղթել սեփական խաղադաշտում, սակայն եզրափակիչի ուղեգիր չնվաճեցին: Հանդիպման սկզբում «Ռեալ»-ի ֆուտբոլիստները չկարողացան իրացնել իրական գոլային երեք պահ: Առաջին գոլազուրկ խաղակեսը ձեռնտու էր դորտմունդցիներին: Երկրորդ խաղակեսում գոլային պահեր ունեցան նաև դորտմունդցիները, սակայն մեկ դարպասաձողը, մեկ մադրիդցիների դարպասապահ Լոպեսը փրկում են թիմին:
Խաղի ավարտին՝ նախ` 82-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Կարիմ Բենզեման բացում է խաղի հաշիվը՝ ակտիվացնելով խաղի վերջնամասը: Հինգ րոպե անց «Ռեալ»-ի երկրպագուները կրկին ցնծության մեջ էին՝ Սերխո Ռամոսը կրկնապատկում է հաշիվը: Հուրախություն «Բորուսիա»-ի երկրպագուների, մադրիդցիներին չհաջողվեց երրորդ գնդակը խփել:
Այսպիսով` հայտնի է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին մասնակիցը: Թե ո՞վ կլինի «Բորուսիա»-ի մրցակիցը, հայտնի կլինի մայիսի մեկին՝ «Բարսելոնա»- «Բավարիա» հանդիպումից հետո, որը կկայանա «Կամպ Նոու» -ում ժամը 22:45-ին: