|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նոյեմբերի 4-ին` ժամը 07.00-ին, Կիրովի շրջանի Սլաբոդյան-Բելայա Խոլունիցա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: «ՈՒԱԶ» և «ՎԱԶ-2114» մակնիշների ավտոմեքենաները բախվել են, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
«ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել 5 այրված դի, «ՈՒԱԶ»-ից` 2 տուժածների, ովքեր ստացել են տարբեր վնասվածքներ:
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ մահացածներից 2-ը հայ են` Դավթյան Քրիստինե Մհերի` ծնված 1990 թ., Դավթյան Ելենա Գենադիի` ծնված 1965 թ., որոնք ունեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, գրանցված են Օմուտնինսկ քաղաքում:
Ըստ նախնական տվյալների` ՃՏՊ-ի մեղավորը «ՈՒԱԶ»-ի վարորդն է. նա դուրս էր եկել հանդիպակաց ուղի: