կարևոր
754 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-25 14:15
Հասարակություն

Փաշինյանն Էրդողանի նկարով գիրքն այնպես էր գրկել, կարծես Կտակարանը լիներ. ակցիա՝ ՄԱԿ-ի դիմաց

ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էր։ Մասնակիցները պահանջում էին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկման հարց դարձնել հայ գերիների ազատ արձակումը։

«Այսօր նամակ չենք բերել։ Եկել ենք կոնկրետ պահանջով։ Բոլորդ գիտեք, որ ՄԱԿ անդամ երկրների, այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի պաշտոնյաները գտնվում են Նյու Յորքում։ Արդեն չորրորդ օրն է՝  խոսք չի եղել անհետ կորածների, գերիների վերադարձի հետ՝ ոչ Բաքվից, ոչ մեր երկրից, ոչ էլ ՄԱԿ-ից»,-ասաց ակցիայի մասնակից, «Համահայկական ճակատ» շարժման անդամ, «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Ռուզաննա Ստեփանյանը՝ հավելելով․  «Ես եկել եմ այստեղ ՄԱԿ-ից պահանջելու, որ մի կողմ դնեն իրենց քաղաքական, էնեգետիկ, տնտեսական շահերն ու առաջնորդվեն հումանիտար  խնդրով։ ՄԱԿ-ը կարող է հենց այս պահին բանաձև ընդունել ու պատժամիջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Այս իշխանությունը վաղը Հայաստանում չի լինելու, բայց ՄԱԿ-ի գրասենյակը տարիներ շարունակ կա ու լինելու է, պարտավոր է այս հարցին լուծում տալ»,-ասաց ակցիայի մասնակիցը։