|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին. հայտնում է Лента.ру-ն:
Թետչերի հրաժեշտի արարողությունը կանցկացվի Լոնդոնի Սուրբ Պողոս տաճարում: Արարողությանը ներկա կլինեն թագուհի Էլիզաբեթ II-ը և նրա ամուսինը` Էդինբուրգի հերցոգ արքայազն Ֆիլիպը:
Նշենք, որ, Թետչերի վերջին ցանկության համաձայն, պետական հուղարկավորություն տեղի չի ունենա:
«Երկաթե լեդին» մահացել է երեկ առավոտյան` կաթվածից: