|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վատիկանին։
Նշվում է, որ Հռոմի պապի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենում նրա մահից հետո չորրորդից վեցերորդ օրվա միջև ընկած ժամանակահատվածում։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կոնկլավը, որի ժամանակ կընտրվի նոր Հռոմի պապը, պետք է սկսվի մայիսի 6-ից 10-ը։ Միաժամանակ, կոնկլավին կարող է թույլատրվել սկսել ավելի վաղ, եթե բոլոր կարդինալները, ովքեր իրավունք ունեն մասնակցելու Հռոմի պապի ընտրությանը, կարողանան ավելի վաղ ժամանել Վատիկան։