|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մալիի իսլամականների դեմ պայքարող ֆրանսիական զորամիավորումները խոշոր գործողություն են սկսել ապստամբների դեմ երկրի հյուսիսում. տեղեկացնում է Интерфакс-ը: «Գուստավ» գործողությանը մասնակցում են մոտ 1000 զինծառայող, մի քանի տասնյակ զրահամեքենաներ, ուղղաթիռներ, անօդաչու սարքեր:
Ապստամբները, որոնք մոտ 10 ամիս իրենց ձեռքում էին պահում հյուսիսային Գոա քաղաքը, մեծ մասամբ դուրս մղվեցին այնտեղից եւ հարակից շրջաններից հունվարի 11-ին ֆրանսիական եւ մալիական զինված ուժերի համատեղ ջանքերով: Դրանից հետո Գոան բազմիցս հարձակման է ենթարկվել իսլամականների կողմից:
Ներկայումս Մալիում մոտ 4 հազար ֆրանսիացի զինծառայող կա: Երկրում նաեւ գործում են աֆրիկյան համատեղ ուժերը: