Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում պետք է իրականացնել լուրջ բարեփոխումներ, փոխել իշխանության դեմքը, ազատվել իշխանության մեջ տարբեր աստիճաններում հոգնած, հղփացած, լճացած կադրերից. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նա վստահ է, որ վերընտրված նախագահը երդման արարողությունից հետո ձեռնամուխ կլինի այդ փոփոխություններին: Բաղդասարյանը հայտարարեց նաեւ, որ ՀՀ-ում բոլոր ոլորտները պետք է կառավարեն բացառապես կիրթ ու գրագետ մարդիկ:
Անդրադառնալով ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր երդմնակալությանը` նա նախ հայտարարեց, որ դա իր համար անընդունելի է, հետո նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է երեք ճանապարհով գնալ` «Ժառանգության» առաջնորդը կա'մ չի ճանաչում ընտրությունների արդյունքները եւ շարունակում է պայքարը փողոցում, կա'մ ճանաչում է ընտրությունների արդյունքները` փորձելով համախմբել ընդդիմադիր դաշտը, եւ երրորդ տարբերակը` համագործակցություն իշխանության հետ: Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներկայացված` վերահսկող պաշտոնների առաջարկին` Բաղդասարյանը հայտարարեց, որ չի կարելի լինել ընդդիմություն եւ միաժամանակ լինել իշխանության մեջ:
ՕԵԿ նախագահն անդրադարձավ նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ արված իր այն հայտարարությանը, թե մեր ազգը վատ է ապրելու, քանի դեռ իր սրտով իշխանություն չի ձևավորել: Բաղդասարյանը հայտարարեց, որ ինքը կասկածի տակ չի դնում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը եւ այս արտահայտությունը թերթերը կոնտեքստից կտրված են տվել: