կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-03 17:18
Իրավական

«Իրանք կոծկում են իրանց հղփացած թուլեքին` դեպուտատի զավակներին»

«Իրանք կոծկում են իրանց հղփացած թուլեքին` դեպուտատի զավակներին»

Արդեն հայտնել ենք, որ այսօր մի շարք պաշտոնյաների և մեծահարուստների տներ թալանած «բանդայի» գործով դատախազը հրապարակեց մեղադրական ճառը և գործով ամբաստանյալների համար 11-15 տարվա ժամկետով պատժաչափեր առաջարկեց: Ճառի ընթացքում վատացավ գործով գլխավոր մեղադրյալի` Գառնիի «Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատիրոջ որդու` Արտուշ Հակոբյանի կնոջ` տիկին Մարինայի ինքնազգացողությունը: Նա yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ չէր պատկերացնում, որ ամուսնու համար նման պատժաչափ կառաջարկեն: «Ես չգիտեմ` էսքանից հետո ոնց եմ ապրելու»,- ասաց կինը:

 

Արտուշի քույրն էլ` Անահիտ Հակոբյանը, բորբոքված հայտարարեց, որ դատախազն առանց ապացույցների երևակայական պոեմ է գրել ու եկել, կարդում է: «Իրանք կոծկում են իրանց հղփացած թուլեքին` դեպուտատի զավակներին: Արդյունքում` ուզում են անմեղ մարդկանց նրանց փոխարեն դատել: Իմ եղբայրն իրա կյանքում մրջյուն չի տրորել, ինքն աշխարհի ամենաբարի մարդկանցից ամենաբարին ա, ինչպե՞ս կարելի է»,- ասաց նա:

 

Ամբաստանյալի քույրը նշեց, որ ինքը զգում է, որ դատավորն ազնիվ է, և եթե վերևից թույլ տան` գուցե կարողանա իրականությանը մոտ, արդար դատավճիռ կայացնել: «Եթե էս պատժաչափը կիրառվի` երկրի պիտի քանդվի»,- ասաց նա և հավելեց. «Արմանին սպանեցին ` երեք երեխաների հայր էր, Քյարամին գժվացրեցին, Արտուշին հիվանդացրեցին, բողկի պես առողջ էր»:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: