Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՀՀ վարչապետի' հունիսի 16-ի 542 - Ա որոշման համաձայն' կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին 2014 թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ կտրամադրվի 2014 թվականի աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 2-3-ը Աշոտյանը դարձյալ արձակուրդում էր, սակայն` իր հաշվին, և դա ընդունելության փուլի մեկնարկից առաջ էր:
Ուշագրավ է, որ Աշոտյանը արձակուրդ է գնում քննությունների թեժ շրջանի ավարտից անմիջապես հետո: Ինչևիցե, նա 17 օր կհանգստանա, իսկ նրա' արձակուրդում գտնվելու ընթացքում կրթության և գիտության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես կդրվի կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանի վրա:
Ի դեպ, վարչապետի` հունիսի 16-ի մեկ այլ' 543 - Ա որոշման համաձայն` Կարինե Հարությունյանին ևս կտրամադրվի նրաամենամյա նվազագույն արձակուրդի մասը' 2014 թվականի հուլիսի 7-11-ը ներառյալ: