| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ամենշաբաթյա նիստերի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին մշտապես լրատվամիջոցներին մանրամասներ են հաղորդվում, ինչը խիստ մտահոգել է ՀՀԿ ղեկավար կազմին. գրում է «Ժողովուրդը»:
Թերթիի տեղեկություններով` ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս կայացած ԳՄ նիստերից մեկի ժամանակ հրապարակավ առաջարկել է պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի 19 անդամ ունեցող ԳՄ նիստերի մասին տեղեկությունները մամուլին հասանելի չդառնան:
ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչու է տեղեկատվական արտահոսքը բարկացրել ԳՄ որոշ անդամների:
«Նախ՝ չեմ կարծում, որ արտահոսք է լինում, և հետո՝ Ձեր տեղեկությունն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը: ԳՄ նիստում ոչ մի նման խնդիր չի առաջացել, և մենք ԳՆ նիստում քննարկում ենք շատ ավելի կարևոր հարցեր»,- ասաժել է նա:
Մինչդեռ ՀՀԿ-ի հակավարչապետական թևը շարունակում է դժգոհ մնալ: